Վարդան Ղուկասյանը շոկի մեջ է, այդ բառապաշարից. անգամ Վարդան Ղուկասյանը նման հայհոյանքներ չի օգտագործում, ապշած էր, թե ինչպես կարող է կինն իրեն թույլ տալ ավագանու նիստերի ընթացքում նման հայհոյանք կիրառել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Հանրային ձայն», խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանը:
Նա նաև հայտնեց, որ «Մայր Հայաստան» խմբակցության հետ պայմանավորվել էին բոյկոտել ավագանու նախորդ օրվա նիստը, բայց վերջիններս եկել են նիստի և փորձել են ցույց տալ որ առանց «Հանրային ձայն»-ի կարող են ավագանու նիստում հարցեր լուծել:
Ավագանու անդամը նաև հայտնեց, որ այդ հարցով հանդես կգան առանձին հայտարարությամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ ավագանու նիստի ժամանակ Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթից հետո կրքերը շիկացան: «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը բաժակով ջուր շփեց Անի Խաչատրյանի վրա: Վերջինս նույնկերպ արձագանքեց, որից հետո ծեծկռտուք սկսվեց: Մասնավորապես, Անի Խաչատրյանը քաշեց Սոնա Աղեկյանի մազերից:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով նախ ընդհատվեց ուղիղ հեռարձակումը, ապա նաեւ նիստը: Ավելի ուշ քաղաքապետը ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար եւ տեղեկացրեց, որ նիստը կշարունակվի հաջորդ օրը, այսինքն այսօր:
Արդեն այսօր Ավինյանը նկատողություն տվեց ավագանու երեք կին անդամներին՝ Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին եւ Անի Խաչատրյանին:
«Կոյուղաջրերի թագուհի, դուք հետո կխոսեք». Ավագանու անդամները ջուր շփեցին իրար վրա. ծեծկռտուք սկսվեց











