60-ից ավելի հարցեր ենք լուծել՝ քաղաքապետի աշխատակազմի, թաղապետերի հետ համատեղ աշխատելով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում իր ելույթում նշեց «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանը
«Դրանց մեծ մասը ունեցել է լուծում հենց թաղապետերի շնորհիվ: Մեծ մասն ընթացքի մեջ է:
Եթե պետք է այս գործերի համար մեզ հետապնդել, ապա խնդրեմ: Կարծում եմ՝ ապացուցել ենք, որ հետապնդումները մեզ չեն կանգնեցնում եւ ադեկվատությունից էլ չեն հանում»,-ասաց նա:











