Մենք ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում բավականին լավ ցուցանիշ ունենք. պատճառված վնասի 33,5 մլրդ-ի հատուցում ենք ապահովել. Ընդ որում՝ այս թվի 98 տոկոսը պետությանը պատճառված վնասին է վերաբերում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը:

«Կուզեմ նշել, որ այս թիվը ոչ թե քննարկման ենթակա՝ հետագայում դատաքննության ընթացքում վիճարկման թիվ է, այլ 95 տոկոս և ավելի պարագայում արդեն իսկ պետական բյուջե վճարված թիվ է»,- ասաց նա:

Անդրադառնալով նախորդ տարվա համեմատ այս տարի դատարան ուղարկած գործերի քանակին՝ Քյարամյանը նշեց, որ նախորդ տարվա համեմատ ՔԿ-ն 72 տոկոսով ավելի գործեր է ուղարկել դատարան: «Սա ևս աննախադեպ ցուցանիշ է»,- նշեց ՔԿ նախագահը: