Մեզ համար շատ կարևոր է, որ դատական նիստերը չհետաձգվեն։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վայդապետյանը:

«Մենք ունենք գործեր, որոնցով դատավորը նիստեր է նշանակում շաբաթը կամ 10 օրը մեկ անգամ։ Դրանք բոլորը փողերի լվացման ու կոռուպցիոն գործեր են:

«Մեր ամենամեծ խնդիրը ձգձգվող նիստերն են, երբ կողմերից մեկի բացակայության պատճառով անհարկի ձգձգվումներ են լինում։ Մեր և ՀՀ արդարադատության առաջիկա խնդիրը պետք է լինի նիստերի միջակայքերը առավել նեղացնելը, որպեսզի առավել սեղմ ժամկետներում լինեն վճիռներ»,– հայտարարեց Վարդապետյանը։

Նա նաև նշեց, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում կա գործ, որոնք 2009 թ. մինչ օրս քննվում է` տուժողներն այլևս երկրում չեն, ոչ մեկին այլևս այդ իրավահարաբերությունը հետաքրքիր չէ, սակայն դեռ դատական ակտ չկա։