Մարդն ազատության մեջ է, մի օր փաստաբանն է զբաղված, մի օր ինքը ջերմություն ունի, ու դատական գործընթացը դատարանում անվերջ ձգձգվում է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՄԻՊ Անահիտ Մանասյանի պնդմանը, որ կալանքը չպետք է որպես պատիժ կիրառվի:
«Մենք օրենսդրական փոփոխություններ չենք արե՞լ դատական նիստերն անհարկի ձգձգելու հետ կապված: Հո չի՞ կարող դատը տեւել 5 տարի: 2009 թվականից ԱՕԿՍ-ի պատմությունը կա: Պետք է ինչ-որ ժամանակացույց գործի: Այսպես չի կարելի, մենք հանրության նյարդերի հետ կոնկրետ խաղում ենք: Սա հանրության նկատմամբ անհարգալից լինելու շեմը եթե չի հատել, առնվազն էդ շեմին շատ մոտ է»,-ասաց նա:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասաց, որ քրեական գործերի մասով մարդու իրավունքների հետ կապված որոշ կարգվորումներ կան, որ չեն կարող փգփգոըւմների հարցը լուծել. «Օրինակ, եթե մարդը գտնվում է ՀՀ-ում եւ հիվանդության վերաբերյալ տեղեկանքներ է բերում, դատավորը ստիպված նիստը ձգձգում է: Նախկինում դատախազները չէին ներկայանում նիստերին: Նաեւ լինում է, որ օրինակ, 50-ից ավելի տուժող կա, ամեն տուժողի հարցաքննությունը ժամանակ է տեւում: Ամենագլոբալ խնդիրը, որ արդեն լուծել ենք, դա դատավորների գերծանրաբեռնվածությունն է: Ըստ վիճակագրության 3 մլն բնակչության հմար պետք է լինի 1500 դատավոր, մեզ մոտ 300 դատավոր է»:











