Երեւանի բյուջեի քննարկման ժամանակ մենք մեր ռաջարկները կանենք, բնականաբար, եթե դրանք ամբողջությամբ ընդունվեն, մեր դիրքորոշումը այդ ժամանակ կհայտնենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իրենց խմբակցությունը Երեւան ավագանու նիստում կողմ կքվեարկի բյուջեի նախագծին:
«Եթե, օրիյակ, բյուջեով նախատեսված է ուսուցիչների աշխատավարձի ավելացում, մենք չենք ուզենա տապալել բյուջեն, որը բերելու էր աշխատավարձի բարձրացման: Բյուջեն տապալելը հնչում է որպես քաղքական քայլ, բայց եթե դու տապալում ես բյուջեն, նախորդ տարվա բյուջեն է կիրառվում ծախսերի մասով: Մենք չենք ուզենա, որ աշխատավարձերը չբարձրանան: Կարող է բյուջեն մեր սրտով չլինել, բայց մենք որոշակի զիջումների գնանք, եթե դրանից կախված է ասենք, 100 հազար մարդու կարիք»,-ասաց Գրիգորյանը:











