Ալավերդիում ավագանու արտահերթ նիստը մեկնարկեց, որին մասնակցում է 14 անդամ։ Նիստում առաջարկվեց անվստահություն հայտնել գործող համայնքապետ Արկադի Թամրազյանին և համայնքապետ ընտրել ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։
Ալավերդու համայնքապետարանի շենքի մուտքի մոտ բողոքի ակցիան են իրականացնում Ալավերդի բնակիչներն՝ ի պաշտպանություն համայնքապետի։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ օրը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ու Մեսրոպ Առաքելյանը համատեղ ասուլիսում բարձրաձայնեցին, որ ՔՊ-ականները ցանկանում են անվստահություն հայտնել Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանին։
Կոալիցիոն հուշագրով քաղաքի ղեկավարումն իրականացնում են ՀԱԿ-ն ու «Ապրելու երկիր» կուսակցությունները։
ՔՊ-ն ցանկանում է համայնքի ղեկավար ընտրել Դավիթ Ղումաշյանին, որը պարբերաբար հայտնվում է սկանդալների կիզակետում: Նա նախկին ՀՀԿ-ական է, եւ ըստ մամուլի տեղեկությունների՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հովանավորյալն է:
ՔՊ-ն այս հնարավորությունն ստացել է, քանի որ «Ապրելու երկիր» խմբակցությունից Սիմոն Զախարովը դուրս է եկել խմբակցությունից եւ միացել ՔՊ-ի թիմին:
Այս պահին բազմաթիվ քաղաքացիներ են հավաքված համայնքապետարանի շենքի դիմաց, նրանք վանկարկում են՝ «Թամազյան»:











