ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը չի կարող ասել, թե որքան է կազմում իրենց ընտանիքի ունեցվածքը:

Հարցին, թե հիմա ձեր ունեցվածքը 36 մլրդ դրամ կազմո՞ւմ է թե ոչ, նա պատասխանեց. «Անկեղծ այդ հարցին չեմ կարող պատասխանել: Փող ասելը մի բան է, երբ գիտես, թե քո բանկային հաշվի վրա ինչքան գումար կա, բայց եթե ունեցվածքն է գնահատվում, դա այն ընկերությունները, այն ակտիվներն են, որ ես չգիտեմ՝ արժեքն ինչքան է: Այն, ինչ մենք ունենք, չենք թաքցրել, բազմիցս խոսել ենք դրա մասին, հերքել ենք մնացած միֆերը, որ վերագրվել է մեզ՝ մոլիբդեն, օդանավակայան, 7 հատ բանկ:

Իշխանությունը ունեցել է այդ լծակները ու հնարավորությունները, ամեն ինչը ստուգել են, այն, ինչը մենք ունենք օրինական է, այն ինչ ունեք, չենք թաքցրել խոսել ենք դրա մասին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Հյուսիային պողոտայի շուրջ ձևավորված խոսակցություններին, Քոչարյանն ասաց․ «Ես շատ ուրախ եմ, որ Երևանում այդ հատվածը դարձել է սիրուն, բարեկարգված և լավ փողոց, թե դրա ընթացքում ինչ սխալներ են թույլ տրվել, գիտեք ցանկացած մեծ պրոյեկտում կարող են թերացումներ լինել։ Ես նրբություններին չեմ տիրապետում, որ ասեմ մարդիկ ճիշտ ձևո՞վ են փոխհատուցվել, թե ոչ։ Ես նաև գիտեմ բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ լավ փոխհատուցվել են ու գոհ են մնացել»։