Օպերայի եւ Բալետի թատրոնի Արամ Խաչատրյան համերգասրահում վերջին հրաժեշտն են տալիս երգիչ Արա Մարտիրոսյանին:

Հիշեցնենք, որ 46–ամյա Արա Մարտիրոսյանը մահացել էր դեկտեմբերի 15–ին «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նա ԲԿ էր տեղափոխվել սուր, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, ժամեր շարունակ բժիշկները պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, գրանցվել է սրտի կանգ: