Սահմանադրությունը պետք է փոխվի եւ նոր ժամանակներին համարժեք դարձվի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Ինձ դուր եկավ Վարդանյանի ելույթը, որովետեւ կոնկրետ մարդը աշխատել էր, իրավական առումով մեզ տեղեկացրեց։ Սահմանադրությունը պետք է փոխվի եւ նոր ժամանակներին համարժեք դարձվի։ Բա դուք թրենդներին չե՞ք հետեւում, որ նոր «Այֆոն» է դուրս գալիս, ինչո՞ւ են ձգտում դրան»,- նշեց Սուքիասյանը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ աշխարհաքաղաքական փոփոխություններին համահունչ պետք է լինի ՀՀ սահմանադրությունը․

«Նիկոլ Փաշինյանը նկատի է ունեցել, որ աշխարհաքաղաքական փոփոխությունները պետք է հաշվի առնես, որ երկրում ամեն ինչ կառուցես այսօրվա ժամանակին եղած իրավիճակին։ Այժմյան Սահմանադրությունն այն ժամանակվա իրողություններին համարժեք է եղել, հիմա ուզում ենք նոր իրողությանը համարժեք լինի»։