ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Հունաստան։  Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան էջից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ վարչապետ Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել է Հունաստան։

Այցի շրջանակներում այսօր նախատեսված են հանդիպումներ Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ: