Մենք այս խոսակցությունն սկսել ենք հանրության հետ, որ մեզ քննադատեն, որ մեզ հարց տան, մենք դրա մասին խոսենք, հասկանանք՝ հասարակության որ մասն ինչ է կարծում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությանը:
«Ընդդիմության ներկայացուցիչներից մեկը հայտարարեց՝ մենք պետք է սահմանադրական հանրաքվեն վերածենք... ի՞նչ սահմանադրական հանրաքվե: Մենք ասել ենք, որ մոտ ապագայում սահմանադրական հանրաքվե է լինելո՞ւ: Այո, խոսել ենք փոփոխության մասին, բայց կարող է այդ փոփոխությունը լինել, ենթադրենք 2030 թվականին:
Կա քննարկում, ես կարծում եմ՝ այո, շատ բաներ պետք է փոխվի: Այդպես էի կարծում 2020 թվականի հունվարին, այդպես էր կարծում նաեւ ՔՊ-ն»,-ասաց նա:











