ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ պատերազմ կանխատեսելն անշնորհակալ գործ է։ «Բայց մեր կողմից ամեն ինչ արվել է ու արվում է, որ նման վտանգ չլինի, եւ որքանով տեսնում եք՝ ինչ-որ չափով կարողանում ենք», - այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է գերիների վերադարձի հարցով բանակցությունները. «Այս պահի դրությամբ՝ եթե հաշվենք Արցախի նախկին ղեկավարներիին, մոտավորապես 25 հաստատված գերի կա Արբեջանում, իրենց հետ կապված բանակցությունները շարունակվում են»,- ասաց նա։











