Պլանը եղել է Հայաստանը ներքաշել լայնամասշտաբ պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, վերջում խաղաղապահի դեմքի արտահայտությամբ, ոչ այնքան բարի մտադրությամբ գալ եւ հերթական խաղաղությունը հաստատել տարածաշրջանում եւ օղակ գցել երկու երկրների վզին, որ նրանք որեւիցե տեղ չփախչեն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով Հայաստանի անվտանգության խնդրին, ԱԺ նախագահն ասաց. «Մեր հրամանով բանակը պաշտպանում է Հայաստանի սահմանները: Մեր ջանքերով տարբեր երկրներից զինատեսակներ ենք բերում, որպեսզի մեր սահմանները պաշտպանենք»:











