Հունաստանի վարչապետի հետ քննարկել ենք տարածաշրջանային, միջազգային իրավիճակի հետ կապված հարցեր։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, Աթենքում, Հայաստանի ու Հունաստանի վարչապետների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Վարչապետ Միցոտակիսին պատմեցի Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ գործադրվող մեր ջանքերի մասին, պատմեցի նաև առկա խնդիրների մասին, ուր ենք մենք հասել և ինչ խնդիրներ կան հետագա առաջընթացը ապահովելու համար: Իհարկե տեղյակ եք, որ առաջիկայում սպասվում է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը, պետք է հույս ունենանք, որ այդ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել»,- ասաց Փաշինյանը։











