Կարծում եմ՝ Հայաստանի միջազգային օդանավակայանում պետք է աշխատեն Հայաստանի քաղաքացիներ, ՀՀ իրավապահ մարմինները. Դա է նորմալը ու դա ակնհայտ ճշմարտություն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ռուսաստանի հետ  համապատասխան պայմանագրում փոփոխություններ արվեն այդ մասով, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Դա արդեն հարցի այլ կողմն է: Ես իմ տեսլականն եմ ասում, որ նորմալ, տրամաբանական ու բանական է, որ ՀՀ տարածքում գործող միջազգային օդանավակայանում սահմանապահ ծառայությունն իրականացնեն Հայաստանի իրավապահները»: