Մենք էլ նպատակահարմար չենք գտնում ընդդիմության կարծիքները հաշվի առնենք եւ որոշենք, թե ինչպես են իրենք ուզում բանակցենք եւ որտեղ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունը հայտարարում է, որ նպատակահարմար չէ մեկնել Թուրքիա եւ բանակցել Թուրքիայի հետ այս իրավիճակում:
«Ինչ վերաբերում է ԱԳ նախարարի՝ Թուրքիա գնալուն, դա իրենց որոշելիքը չէ ընդհանրապես: Այն ինչ պարտադրում է Հայաստանի պետական շահը, մենք պետք է կատարենք: Եթե պետք է, պետք է գնանք Թուրքիա եւ բանակցենք, որովհետեւ դա Հայաստանի շահերից էբխում, ոչ թե մի քանի ընդդիմադիրների քիմքին հարիր չէ»,-ասաց նա:











