Կենդանաբանական այգու երկու պահապանները հայտնվել են վախենալի իրավիճակում, երբ հանդիպել են «Պրիմատների աշխարհը» ցուցահանդեսի գորիլային Ֆորտ Ոուերտի կենդանաբանական այգում (Տեխասի նահանգ), տեղեկացրել է Fox News-ը։
Ինտերնետում հրապարակված տեսանյութում, որը 14 մլն դիտում է հավաքել, Էլմո գորիլան պատկերված է այն պահին, երբ ագրեսիվ կերպով հետապնդում է կենդանաբանական այգու երկու պահապաններին։
Երեւում է, թե ինչպես է կենդանաբանական այգու աշխատողը փախչում՝ մինչեւ դռանը հասնելն ու ռացիան օգտագործելը, որպեսզի օգնության կանչի։ Հետո կապիկը հասնում է կերով լի դույլին ու կանգ առնում, որպեսզի նայի կենդանաբանական այգու աշխատողին, որը կանգնած է դռան արանքում։
Տեսանյութում նաեւ երեւում է կենդանաբանական այգու երկրորդ աշխատողը, որը չի կարողացել փախչել այնքան ժամանակ, մինչեւ որ Էլմոն չի գնացել այնտեղ, որը բավական հեռու էր ազատավանդակի ելքից։
Այն բանից հետո, երբ Էլմոն վերադարձել է ազատավանդակի անկյուն, փախել է նաեւ կենդանաբանական այգու երկրորդ աշխատողը։











