«Զովք» սուպերմարկետից առևտուր անելու համար Էջմիածնի և հարակից գյուղերի բնակիչներն այլևս ստիպված չեն լինի հասնել մայրաքաղաք։ Դեպի Էջմիածին տանող ճանապարհին՝ Զվարթնոց համալիրի հարևանությամբ, բացվեց սուպերմարկետների ցանցի նոր՝ 29-րդ մասնաճյուղը։ Այն առանձնանում է իր ընդարձակ սրահով ու ապրանքատեսակաների բազմազանությամբ։

«Տարածաշրջանի բնակչության կողմից կար նաև այստեղ սուպերմարկետի մասնաճյուղ բացելու պահանջարկ։ Այդ պատճառով մենք փորձեցինք ապահովել Արմավիրի մարզի այս հատվածի բնակչությանը և ոչ միայն նրանց՝ «միշտ թարմ և մատչելի» կարգախոսին համապատասխան, ապրանքատեսակների առաջարկը»,- մասնաճյուղի բացման ժամանակ հայտարարեց «Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։

«Զովք»-ի նոր մասնաճյուղի ընդարձակ սրահում հաճախորդները կգտնեն ոչ միայն պարենային ապրանքների մեծ տեսականի՝ թարմ միրգ-բանջարեղեն, մսամթերք, ձկնեղեն, հացաբուլկեղեն, նպարեղեն, ընդեղեն ու քաղցրավենիք, այլև տնտեսական ապրանքներ։

«Մասնաճյուղը գործելու է շուրջօրյա։ Այն ունի տարադրամի փոխանակման կետ, դեղատուն և արտադրամաս»,- նշեց «Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրենը։

Նոր մասնաճյուղի բացման արարողության առիթով սուպերմարկետում գործում էին աննախադեպ առաջարկներ, հաճախորդների համար կազմակերպվել էր հյուրասիրություն:

«Զովք»-ը սուպերմարկետ է ոչ միայն առօրյա, այլև տոնական գնումների համար: Բացման արարողությունից հետո սկսվեց աշխույժ առևտուրը: Էջմիածինցիները սպասում էին այս մասնաճյուղի բացմանը։ Մատչելի գին և բարձր որակ համադրությունն է շատերին դարձրել Զովք սուպերմարկետի մշտական հաճախորդ, նաև բարձրակարգ սպասարկումն ու լայն տեսականին։

«Ինչպես բոլոր մեր մասնաճյուղերը, այդպես էլ նորաբաց 29-րդ մասնաճյուղն աշխատելու է «միշտ թարմ և մատչելի» սկզբունքն առաջնային պլանով։ Այս մասնաճյուղում ևս պարբերաբար լինելու են նոր՝ ցածր գնային առաջարկներ։ Այնպես, որ տարածքի բնակչությունը մշտապես գոհ է լինելու մեզանից»,- ասաց Ռաֆայել Խաչատրյանը։

1999 թվականին հիմնադրված սուպերմարկետների ցանցը կարևոր է համարում հաճախորդի կարծիքն ու պահանջը, պահպանում է բարձրորակ սպասարկումը, ապրանքների թարմությունն ու մատչելիությունը։

2.jpg (549 KB)

3.jpg (630 KB)

4.jpg (643 KB)

5.jpg (933 KB)

6.jpg (843 KB)

7.jpg (1.15 MB)

8.jpg (686 KB)

9.jpg (956 KB)

10.jpg (691 KB)

11.jpg (1.05 MB)

12.jpg (1.27 MB)

13.jpg (900 KB)