Նռնակով զինված մեկ անձ այս պահին գտնվում է ոստիկանության շենքի դիմաց, նրան այժմ փորձում են վնասազերծել: Այս մասին լրագրողներին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նշենք, որ 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2–ը վիրավորվել են, այնուհետեւ տեղափոխվել են բուժհաստատություն:
Սոցցանցերում տարածված տեղեկությունները, թե զինված հարձակում գործողները «Մարտական եղբայրության» անդամներն են եւ պահանջում են ազատ արձակել իրենց թիմակիցներին՝ Նարեկ Սարգսյանը չմեկնաբանեց։ Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ՝ «Մարտական եղբայրության» բերման ենթարկված բոլոր անդամներն ազատ են արձակվել։














