ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մայիսի 16-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 35 հարց, որից չի զեկուցվում 32-ը: Եվս երկու հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

-. «Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին,

- Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 738-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին,

- Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին եւ այլ հարցեր: