Պետական վերահսկողական ծառառությունը 2023-ին իրականացրել է 40 ուսումնասիրություն, որից 34-ը այդ տարում ավարտվել է, 6- ը տեղափոխվել է հաջորդ տարի Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը:

Մասնավորապես, ուսումնասիրություն է կատարվել ՀԷՑ-ում, «Հայփոստում», Պետական առողջապահական գործակալությունում, նաեւ Շենգավիթ ԲԿ-ում, Ֆանարջյանի անվան ուռուցքաբնական կենտրոնում, Արտաշատի ԲԿ-ում, Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ-ում:

«Ուսումնասիրություններ ենք իրականացրել նաեւ ԱՆԻՖ-ում, ԿԳՄՍՆ-ում, ՊՆ-ում, էկոնոմիկայի նախարարությունում, հանրային գնումների, սոցիալական, առողջապահական, գյուղատնտեսական, բարձր տեխնոլոգիաների ոլորտները համակարգող մի շրք լիազոր մարմիններում:

2023-ին արձանագրված առերեւույթ խախտումների անհամապատասխանությունների գծով ընդհանուր գումարը կազմում է շուրջ 117 մլրդ դրամ: 2022-ին այդ թիվը 38,1 մլրդ դրամ է  եղել»,-ասաց նա:

Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ ՊՎԾ-ին հատկացվել է  10 լրացուցիչ հաստիք, որոնք տրվել են գնումների գործընթացների վերահսկողության վարչությանը: