Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ ավտոերթոփվ ժամանել է  Գեղարքունիքի մարզ` Սոթք համայնք, որտեղ մեկնարկում է հանրահավաքը: Նշենք, որ Բագրատ Սրբազանը նաեւ հայտարարել է Վանաձոր եւ Սյունիքի մարզ այցելելու վերաբերյալ, իսկ հունիսի  9-ի մեծ հանրահավաք կանցկացնի Երեւանում:

Հիշեցնենք, որ օրեր շարունակ Կիրանցում ցույցեր անցկացնելուց հետո Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ երթով մեկնում է մայրաքաղաք` պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Մայիսի 9-ին հասնելով Երեւան` Բագրատ Սրբազանը մեծ հանրահավաք անցկացրեց` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Մայիսի 26-ի հանրահավաքին ազդարարվեց անցումային կառավարության մասին, որի վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է: