Սիրելի ժողովուրդ, դուք պատվով կրում եք ոչ միայն Գեղարքունիքի, այլև ողջ պետության պահպանման գործը, որն իշխանությունը թողել է միայն ժողովրդի վրա։ Այս մասին այսօր` հունիսի 5-ին, Սոթքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց Տավուշը հանուն հայրենիքի շարժման մասնակից Սուրեն Պետրոսյանը:
«Մենք միայնակ ենք թշնամու առաջ, բայց դա չի նշանակում, որ մենք անզոր ենք, հակառակը, մենք շատ զորեղ ենք, որովհետև ունենք մեկս մյուսին։ Հողը պատկանում են նրան, ով ապրում է այդտեղ։ Դուք այսօր այն հերոսական ժողովուրդն եք, որը այս հողը պահում է հայկական, հակառակ դեպքում իշխանությունները րոպե առաջ այն հանձնած կլինեին»,-ասաց նա։ Սուրեն Պետրոսյանը նաեւ հայտարարեց, որ շարժումը մի քանի քայլ է հեռու հաղթանակից:











