Հայաստանի շատ դպրոցներում չինարենը ներառված է որպես պարտադիր ուսումնական ծրագիր, և ավելի ու ավելի շատ հայ երիտասարդներ են սովորում չինարենը և չինական մշակույթը: Այս մասին այսօր ասաց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան պարոն Ֆան Յոնգը, ելույթ ունենալով «Չինական կամուրջ» մրցույթին, որը կազմակերպել էր Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի դեսպանությունը՝ Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի աջակցությամբ։

Դեսպանի խոսքով, Չինաստանի և Հայաստանի միջև մշակութային կապերը տարեցտարի ամրապնդվում են, ինչի վկայությունն է արդեն յոթերորդ անգամ անցկացվող «Չինական կամուրջ» մրցույթը. «32 տարի շարունակ Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները կայուն զարգանում են բոլոր ոլորտներում։ Իսկ մշակութային փոխանակումը դարձել է մեր երկրների հարաբերությունների կարևոր մասը։ ՀՀ մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համատեղ աշխատանքը հանգեցրել է նրան, որ չինարենի ուսումնասիրությունը մեծ թափ է հավաքում։ Հայաստանի շատ դպրոցներում չինարենը դարձել է պարտադիր առարկա, և ավելի ու ավելի շատ երիտասարդներ սկսում են չինարեն սովորել և ճանաչել չինական մշակույթը»:

Հիշեցնենք, որ մրցույթի արդյունքներով կորոշվի մեկ հաղթող, ով կներկայացնի Հայաստանը Չինաստանում կայանալիք միջազգային մրցույթում։

6aa9b6a8-5469-457c-8cdb-431118e596fd.jpg (52 KB)

55f88d06-4465-4e45-97c9-e6c9345a442a.jpg (33 KB)

d9ea457d-3dc0-4754-8612-4090bb73223c.jpg (28 KB)

0384602c-79fc-450c-9ed0-8667a4fec70e.jpg (28 KB)

cd68de6d-a46c-4f58-b93f-4dbf9affde0e.jpg (28 KB)