Հունիսի 7-9-ը Մերիդիան էքսպո կենտրոնում անցկացվող Homing Expo 2024-ին ընդարձակ տաղավարով մասնակցում էր նաև Arex Co ընկերությունը։

Arex Co-ն բազմապրոֆիլ արտադրաառևտրային հանգույց է, որտեղ մոտ 2 տասնամյակ արտադրվում է շուրջ 350 անուն ապրանք՝ ջեռուցման խողովակներ ու կցամասեր, կախովի առաստաղներ, կահույք, մետաղական պրոֆիլներ և այլ արտադրանք։ 

Arex Co գործարանի տարածքում են գործում շուրջ 42 արտադրական հաստոց ու հոսքագիծ։ Արտադրում ենք ջեռուցման ու կոյուղու խողովակներ ու կցամասեր, կախովի առաստաղներ, ալյումինե և ցինկապատ պրոֆիլներ ու դետալներ(տանիքի թիթեղներ, օդատարներ, բազրիքներ, շերտավարագույրներ, ճաղաշարեր, հատակի գորգեր), մետաղապլաստե և ալյումինե դռներ ու պատուհաններ, միջսենյակային և դրսի դռներ, գրասենյակային, բնակարանային, ինչպես նաև ցուցասրահների համար նախատեսված կահույք, արևային ջրատաքացուցիչներ ու էլեկտրակայաններ և այլ պարագաներ։

Ընկերությունը մատուցում է նաև մասնագիտացված ծառայություններ՝ մետաղների քիմիական եղանակով հնեցում ու գունավորում, լազերային կտրում, մշակում ու ծռում, փոշեներկում ու զոդում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։