Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ կգիշերի Բաղրամյան պողոտայում: Այս մասին նա հայտարարեց միանալով Բաղրամյանում մնացած քաղաքացիներին:
«Մենք մնալու ենք այստեղ՝ վրանների և մեքենաների մեջ։ Ոստիկանները Դեմիրճյան փողոցն են փակել, մենք՝ Բաղրամյան պողոտան»,- ասաց նա:
Նշենք, որ 5 ժամից ավելի է` ինչ երթի մասնակիցները հասել են Բաղրամյան պողոտա, որը փակ էր ոստիկանների կողմից:
Այս ընթացքում 2 քաղաքացի է բերման ենթարկվել, նրանք գտնվում են ոստիկանության Արաբկիրի բաժնում:











