ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 13-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 58 հարց, որից չի զեկուցվում 55-ը: Եվս 3 հարց գաղտնի է:
Նշենք, որ այսօր կառավարության նիստը պետք է տեղի ունենար նախօրեին, սակայն հետաձգվել էր, քանի որ երեկ վարչապետը գտնվում էր Ազգային ժողովում՝ 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
- «Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին,
- Տարածք հետ վերցնելու, ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին,
- Ոռոգման նպատակով 2024 թվականին Սևանա լճից ջրառի մասին,
- Պետական գույքն օտարելու մասին,
- «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին եւ այլ հարցեր:











