Մենք այդքան խոսում ենք կանխիկի կրճատման մասին, օնլայն բանկինգի մասին, բայց մինչեւ հիմա աշխատում ենք թղթերով, թղթապանակներով: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, կառավարության նիստում «Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին որոշման քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գանք տեսնենք՝ էս թղթթերն էստեղ չի, կսկսենք դողալ, կասենք՝ բա ինչո՞վ ենք աշխատելու, ոնց ենք աշխատելու: Եվ մեր աշխատասեղաններին շարունակում է տրցակով թղթեր լինել, որը, երեւի ժամանակի ընթացքում մեր մտածողության փոփոխությամբ պետք է տեղի ունենա:

Ես հիշում եմ՝ 1990-ականների սկզբին մենք բոլորս մտածում էինք, որ ավտոմատ փոխանցումատուփով ավտոմեքենաները լավը չեն, սառույցի վրա փախնում են, ցեխի մեջ խրվում են, արագություն չեն հավաքում եւ ճիշտը մեխանիկական փոխանցումատուփով ավտոմեքենան է: Դա խնջույքների, հարսանիքների հիմնական թեման էր: Հիմա, կարծես այդ բնավեճը կա միայն այն մարդկանց շրջանում, որոնք ուզում են ավտոսպորտով զբաղվել:

Նույնն էլ սա է, մենք հիմա պետք է ավտոմատ փոխանցումատոփի անցնենք տվյալների պհպանման եւ օգտագործման շրջանում»,-ասաց նա: