Խոսքերն իհարկե, գեղեցիկ են, բայց գործնականում Արեւմուտքի կողմից որեւէ աջակցություն անվտանգային ու տնտեսական առումով չենք տեսնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Ես չեմ լսել Արեւմուտքի կողմից որեւէ հայտարարություն, որ եթե Ադրբեջանը հանկարծ համարձակվի Հայաստանի դեմ ինչ-որ բան անի, մենք պատրաստ կլինենք Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերել: Նրանք ասում են՝ ձեր հարցերը ձեր ձեւով լուծեք: Ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ-ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը եւս խայտառակ ձախողում էր: Փաշինյանն ասաց՝ պատրաստ ենք այնքան մոտ լինել ԵՄ-ին, որքան ԵՄ-ն ցանկանա, իսկ ԵՄ-ն ասաց, որ CEPA-ի համաձայնագիրն է այն մոտիկությունը, որը մենք պատրաստ ենք այսօր Հայաստանին թույլ տալ: Իսկ այդ փաստաթուղթը ստորագրվել է հեռավոր 2016-ին, երբ Նիկոլ Փաշինյանը անհույս ընդդիմադիր էր»,- ընդգծեց ընդդիմադիր պտգամավորը: