Չպետք է մոռանալ, որ մոդուլային առաջին ատոմակայանները ռուսներն ու չինացիներն են կառուցել, ոչ թե ամերիկացիները. Ամերիկացիները այսօր ոչ մի մոդուլային կայան շահագործման տակ չունեն, իմ տեղեկություններով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով նրան, թե իր կարծիքով ովքեր պետք է Հայաստանում նոր ատոմակայան կառուցեն:

«Մեր ինչի՞ն է պետք մոդուլային կայանը: Մոդուլային կայանի ժամանակը 7-8 տարի է, վառելիքը մեկ լցոնումով 7-8 տարի աշխատում է, հետո փակում են, նոր մոդուլային կայան են կառուցում: Եվ նման կայանի արտադրածի ինքնարժեքը շատ բարձր է: Մենք արդեն ունենք ատոմակյան, էնտեղ միայն ռեակտորը պետք է փոխվի, մնացածը կա: Արժեքի 75 տոկոսը կա: Այսինքն դա կլինի 3-6 անգամ ավելի էժան, քան մոդուլայինը: Ռուսական կայանները շատ էֆեկտիվ են: Մենք մեր հետույքի վրա արկածնե՞ր ենք ման գալիս:

Սա քաղաքական հարց է, Թուրքիան, ԱՄՆ-ն եւ Եվրոպան ամեն ինչ անում են, որ Հայաստանը դադարեցնի եւ գազային, եւ ատոկայանի գծով համագործակցությունը Ռուսաստանի հետ»,- ընդգծեց նախկին վարչապետը: