ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում:
Նա հայտնել է, որ Ռյա Թազայում շփվել է գյուղացիների հետ. «Այստեղ ամեն տարի կաթի գնի հետ կապված խնդրի լուծումը՝ անցումն է դեպի «խելացի անասնագոմ»»:
Մտնելով գյուղացիներից մեկի անասնագոմ նա հետաքրքվել է` օրը ինչքան կաթ է կովը տալիս: Ապա պատասխան ստանալով ասել է, որ քիչ է կովի կաթնատվությունը, պետք է խոշոր եղջերավորների տեսակը փոխվի:
«Հիմա ես ինչքան հասկանում եմ խելացի անասնագոմերի կաթը 250 դրամից պակաս չկա»,-ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում:











