Հեղուկ գազի շուկայում բորսայի գները բարձրացել են, ամբողջ աշխարհում ներկրվող ապրանքի գները բարձրացել են, դրա պատճառով մեր ներքին շուկայում էլ են գները բարձրացել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:
«Վերջին տվյալներով հեղուկ գազ ներկրող ընկերությունների քանակը 98 է դարձել, որեւէ մեկի բաժինը 10 տոկոսը չի գերազանցում: Նրանցից 9-10 սուբյեկտների բաժինը 4-5 տոկոսի սահմաններում է, մնացածն ավելի փոքր են: Այսինքն սրանով հերքվում է, որ փոքր սուբյեկտները դուրս են եկել, դրա համար են գները բարձրացել: Տնտեսվարքողները տարբեր գներով են առնում հեղուկ գազը՝ կախված ծավալից, բայց միջինը 105-110 դրամ է, կ ավելի բարձր: Դրա վրա, եթե ծախսերը գումարում ենք, տեսնում ենք, որ այսօրվա գները նույնն են:
Բենզինի շուկայում նույն բանն է տեղի ունենում: Բենզինի շուկայում մենք ունենք գործընթաց, որը շուտով կավարտենք: Մենք կարծում ենք, որ այնտեղ առերեւույթ չարաշահում եղել է, բայց վերջնական որոշում չկա»,-ասաց նա:
Հարցին՝ Հայաստանում հիմա կս՞ն ներկրողներ, հանձնաժողովի նախագահը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ միայն գազն է մենաշնորհ. «Բոլորը ինչ ուզեն, կարող են ներկրել: Նույն շաքարի շուկայում այսօր 4-5 խաղացող կա, ու ձեր պատկերացրած տնտեսվարող սուբյեկտների թիվն ու քանակն է փոխվել է»:











