Հայ-ամերիկյան զորավարժությունը Պապիկյան Սուրոյի կամ հարբեցող խեղկատակի որոշումը չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Հայաստանում հայ-մերիկյան զորավարժություններին:

«Ուկրաինայում վստահաբար արձանագրվում է, որ այս ճակատամարտը հավաքական Արեւմուտքն ու ՆԱՏՕ-ն պարտվել են: ԱՄՆ-ի ներկայիս գործող վարչակազմը փորձում է բախում առաջացնել Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ, բայց դա չի լինելու: Եթե լինի, վերջնարդյունքը միջուկային պատերազմն է: Ես կարծում եմ՝ Կուբայի ափերի մոտ գտնվող ռուսական ռազմական նավերը այդ թվում նաեւ սուզանավերը միգուցե դրանց վրա գտնվող հիպերձայնային արագությամբ հրթիռները երեկոյան հյուր գան Բայդենին, երբ նա բուժվում է:

ԱՄՆ նախագահի ընտրությունների ճակատամարտը նրանք հասկանում են, որ պարտվել են, բայց պատերազմը չեն ուզում պարտվել: Դրա համար Ռուսաստանի ամբողջ պարագծով հերխորհրդային տարածքի բոլոր երկրներում փորձելու են բերել ՆԱՏՕ-ի զորքեր»,- պարզաբանեց նա:

Նահապետյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանն ամբողջովին ԱՄՆ-ի կռավարման ներքո է. «Իրենք այլեւս չեն սեթեւեթում, եթե պետք է պաշտպանության նախարար կոչեցյալ Պապիկյան Սուրոյին արդեն անթաքույց կառավարելու է ԱՄՆ քաղաքացին պաշտպանական ոլորոտում, որը գալիս է մեզ օգնելու»,-ասաց նա: