Ստեփանակերտի քաղաքապետի գործով որոշումը կհրապարակվի մոտավորապես ժամը՝ 21:00-ին։ Այդ մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Քննիչը իր բանավոր դիրքորոշումը ներկայացնելիս որ »
ի տարբերություն այն գրավոր տեքստի, որ մեր ձեռքի տակ էր հաստատեց, որ վարչական վերահսկողության կիրառման ժամանակահատվածը ոչ թե առավոտյան ժամը 7-ից երեկոյան ժամը 7-ն է պահանջում, այլ երեկոյան 7-ից մինչեւ առավոտյան 7-ը, այսինքն ցերեկը ազատ է լինելու, իսկ գիշերը տուն չի գնալու: Մենք մեր դիրքորոշումը ներկայացրեցինք, որ չի կարող առհասարակ վարչական վերահսկողություն իրականացվել»,-ասաց նա:
Հիշեցնենք՝ պաշտպանն ավելի վաղ հայտնել էր՝ միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու մասին։











