«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանը այցելել է Արարատի մարզի Վարդաշեն գյուղ: Նա այստեղ հանդիպում է բնակիչների հետ:

Նշենք, որ ավելի վաղ նա այցելել  է Տիգրանաշեն, ապա Փոքր Վեդի գյուղ, որտեղ առանձնազրույց է ունեցել բնակիչների հետ:

Նախօրեին էլ Սրբազանը գտնվում էր Մասիսում եւ նրան հարակից գյուղերում: 

Վաղն էլ երիտասարդների օրվան նվիրված քայլերթ, ապա հավաք տեղի կունենա Երեւանում: