Չինաստանի մայրաքաղաք Պեկինում օգոստոսի 21-ից 24–ին տեղի ունեցավ «Ռադիոյի, հեռուստատեսության եւ կինոյի»՝ Պեկինի ամենամյա ցուցահանդեսը (BIRTV)։ Այն համարվում է հեռարձակման, կինոյի և հեռուստատեսության ոլորտում Ասիայի ամենաազդեցիկ ցուցահանդեսը, որն այցելուների է գրավում ոչ միայն Չինաստանից, այլեւ արտերկրից։

Չինաստանի միջազգային Expo կենտրոնում անցկացված ցուցահանդեսն այս տարի մեկ հարկի տակ էր հավաքել շուրջ 500 ընկերությունների, որոնք առաջատար են ոչ միայն Չինաստանում, այլեւ աշխարհում։ Մասնակից ընկերությունները ներկայացնում էին հեռարձակման ոլորտի վերջին սերնդի սարքավորումներ՝ համալրված նորարարական լուծումներով՝  արհեստական բանականություն, վիրտուալ իրականություն, 5G, մեծ տվյալներ եւ այլն։

Ցուցահանդեսին մասնակցում էին ոչ միայն սարքավորումներ արտադրող ընկերություններ, այլեւ հեռուստահեռարձակողներ՝ մեծ տաղավարներով։

Ցուցահանդեսին զուգահեռ մասնակիցները քննարկումներ են ունեցել եռօրյա կոնֆերանսի ընթացքում։