Սեպտեմբերի 28-ին, երեկոյան ժամը 5-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 10։30-ին կվերաօծվի Մայր Տաճարը:
«Հիշյալ արարողությունների աշխատանքները պատշաճորեն կազմակերպելու նպատակով Նորին Սրբության տնօրինությամբ տակավին նախորդ տարվանից ստեղծվել է Համակարգող հանձնախումբ, որն ատենապետում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Համակարգող հանձնախմբի շրջանակներում գործում են 5 ենթահանձնախմբեր` Արարողակարգային, Ծիսական, Տեղեկատվական, Տեխնիկական ապահովման, Հրատարակությունների և միջոցառումների կազմակերպման, որոնք նախապես կազմված գործողությունների ծրագրով իրականացնում են սեպտեմբերյան միջոցառումների համապատասխան կազմակերպչական աշխատանքները:
Համակարգող հանձնախմբի կողմից կազմվել է
արարողությունների ծրագիրը, ըստ որի՝ հիմնական արարողությունները տեղի են ունենալու հետևյալ ժամանակացույցով.
Հիմնական միջոցառումները լայնորեն կլուսաբանվեն թե՛ տեղական և թե՛ միջազգային լրատվամիջոցների կողմից: Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնեքի արարողությունները հեռարձակվելու են ուղիղ եթերով»,-ասված է հայտարարության մեջ։











