Եթե դուք Կենտրոն վարչական շրջանում կգտնեք մասնավոր տարածք, որտեղ քառակուսին 5 հազար դրամ արժի, ես ձեզ կծափահարեմ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, թե ինչու են ռեստորանների համար մեկ քմ-ի արժեքը բարձրացրել, որով հարվածում են բիզնեսին:
«Հիմա հարց է առաջանում, այդ նույն մարդը, որ հաճախ մասնավոր անձի վճարում է անգամներով ավել մեկ քմ-ի համար: Մենք ասում ենք, որ եթե Երեւանում համայնքային տարածքի մեկ քմ-ն արժի ամսական ընդամենը 5 հազար դրամ, իմ կարծիքով, դեռ մի բան էլ քիչ ենք ասում»,-ասաց նա:











