Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակը սեղմ ժամկետում ամբողջությամբ վերափոխվելու է, վերակառուցվի և արդիականացվի։ Ծրագիրն իրականացնելու է New City Projects ընկերությունը։

IMG_20240916_173044_478 (1).JPG (149 KB)

Սեպտեմբերի 14-ին Ծաղկունյաց հրապարկում համագործակցության հուշագիր կնքվեց Pallada Ծաղկաձոր ընկերության և Ծաղկաձորի համայնքապետարանի միջև, որ շրջանակում ընկերությունը կվերակառուցի հրապարակն ու այն կնվիրի քաղաքի բնակիչներին։

IMG_20240916_173044_468.JPG (131 KB)

«New City Projects ընկերության կարևորագույն պրոյեկտներից մեկը՝ Pallada Ծաղկաձոր բնակելի համալիրը, կառուցվում է հենց Ծաղկունյաց հրապարակի հարևանությամբ, ուստի որոշեցինք վերակառուցել այն և նվիրել համայնքին։ Նախագծող թիմի հետ կարողացանք ստանալ արդիական հրապարակի նախագիծ, որը կներկայացնենք հանրությանը»,- լրագրողների հետ զրույցում նշեց New City Projects ընկերության գործառնական տնօրեն Գեղամ Կիրակոսյանը։

EMIN0817.JPG (156 KB)

Նախագիծը ներառում է մի շարք լուծումներ, որոնք համադրում են ժամանակակից ճարտարապետությունն ավանդականի հետ։ Հրապարակը կունենա սահադաշտ, շատրվան, հանգստի գոտի, արահետներ, նստարաններ։ Տարվա մյուս եղանակներին սահադաշտը կփակվի և կվերածվի բեմահարթակի, որտեղ կկազմակերպվեն տարատեսակ միջոցառումներ։ Իսկ սահադաշտի շուրջ տեղադրվող ամֆիթատրոնային նստարանները հանդիսատեսի համար կստեղծեն առավել հարմարավետ պայմաններ։ Հրապարակը կանաչապատվելու է, լուսավորությունն արդիականացվելու է։ Նախագծողը «34 Projects» ճարտարապետական արվեստանոցն է։ Վերակառուցման արդյունքում Ծաղկունյաց հրապարակն ավելի շքեղ տեսք կստանա։ Նախաձեռնության հեղինակները վստահ են՝ պուրակը կդառնա քաղաքի բնակիչների, զբոսաշրջիկների ու հանգստյան կենտրոնի հյուրերի սիրելի վայրերից մեկը։

EMIN0197.JPG (128 KB)

IMG_20240916_173043_695.JPG (136 KB)

Հրապարակի վերակառուցմանը նվիրված միջոցառմանը մասնակցում էին քաղաքի բնակիչները, հյուրեր, New City Projects ընկերության թիմը։ Ելույթներով հանդես եկան Կարինա Առուստամյանը և The Band-ը, ինչպես նաև DJ Jockey-ը։

IMG_20240916_173043_562.JPG (129 KB)

Միջոցառման ընթացքում ներկաները հատուկ 3D էկրանի միջոցով ծանոթագան Pallada համալիրի աշխատանքներին,հնարավորություն ստացան ամրագրելու իրենց ցանկալի բնակարանը։  Միջոցառման շրջանակում ներկայացվեց նաև վերանորոգված և կահավորված բնակարանի մոդելը։ Այցելելով Pallada Ծաղկաձորի գրասենյակ՝ գնորդները ծանոթացան այդ բնակարանի օրինակին։

EMIN0167.JPG (182 KB)

Ծաղկաձորի հենց սրտում՝ Ծաղկունյաց հրապարակ 5 հասցեում է կառուցվում Pallada-ն։ Կեչառիս վանական համալիրի, ճոպանուղու, զիփլայնի մոտակայքում գտնվող համալիրը շահագործման կհանձնվի 2027-ին:

DSCF0016.jpg (123 KB)

«Pallada-ն բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր է, որը բաղկացած է լինելու 8 մասնաշենքներից։ Համալիրն ունենալու է տարատեսակ ժամանցի վայրեր, ռեստորաններ, սրճարաններ, մանկական խաղահրապարակ, սպա, լողավազան, տանիքում ուղղաթիռի համար նախատեսված հարթակ։ Կան կոմերցիոն ընդարձակ տարածքներ՝ վաճառքի և երկարաժամկետ վարձակալության համար։ Գործելու է շուրջօրյա անվտանգության ծառայություն: Տարածքը բարեկարգվելու է, կանաչապատվի»,- ասաց New City Projects ընկերության գործառնական տնօրենը։

IMG_20240916_173044_396.jpg (134 KB)

Համալիրի յուրաքանչյուր բնակարան կարող է ծառայել նաև որպես հյուրանոցային համար` դառնալով կայուն եկամտի աղբյուր։ «Բնակիչների այն մասը, որոնք բնակարաններ ձեռք կբերեն ամբողջական վերանորգված տարբերակով, հնարավորություն կունենան հանձնել իրենց բնակարանները Pallada Ծաղկաձորին սպասարկման և ստանալ շահույթը։ Մյուս բնակիչները, որոնք չեն ցանկանա օգտվել այդ ծառայությունից, կարող են բնակվել»,- նշեց Կիրակոսյանը։

DSCF0109.JPG (150 KB)

Pallada համալիրի գլխավոր ճարտարապետ Գագիկ Փանոսյանի խոսքով՝ համալիրում գտնվողն առանց տարածքից դուրս գալու կարող է լիարժեք հանգստանալ։ «Չկա մի զբաղմունք, որն այս բնակելի համալիրում չի լինելու։ Շքեղ հանգիստը նախընտրողների համար այստեղ լինելու է ամեն ինչ»,- հայտարարեց Գագիկ Փանոսյանը։

IMG_20240916_173044_264.JPG (106 KB)

Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի խոսքով՝ Pallada Ծաղկաձորը Հայաստանի զբոսաշրջային կենտրոնի համար մեծ նշանակություն ունեցող ծրագիր է։ Նման ներդրումների շնորհիվ ստեղծվում են աշխատատեղեր, ավելանում է համայնքի եկամուտը։

«Ծաղկաձորի ամենամեծ ներդրումային ծրագիրն է Pallada Ծաղկաձորը։ Գաղտնիք չէ, որ շատերը ցանկություն ունեն Ծաղկաձորում հանգստանալ և բնակվել։ Բնակարանաշինության շնորհիվ բնակֆոնդն ավելանում է, ավելանում են նաև հասարակական տարածքներ, որոնք կլինեն սուպերմարկետներ, ֆուդկորտեր»,- նշեց Նարեկ Հարությունյանը։

DSCF0124.JPG (139 KB)

«Ժամանակն է տեղափոխվել Ծաղկաձոր»․ այս կարգախոսով Պալլադա-ն շքեղ ապրելակերպը նախընտրողներին հրավիրում է Հայաստաի զբոսաշրջային կենտրոն։ Կառուցապատողը այս համալիրում բնակարան ձեռք բեողների համար յուրահատուկ անակնկալ է պատրաստել՝ նրանք հնարավորություն կստանան ուղղաթիռով այցելելու շինհրապարակ և տեսնելու իրենց ապագա բնակարանը վերևից։

Pallada-ում բնակարան հնարավոր է ձեռք բերել 3 տարբերակով՝ չվերանորոգված, վերանորոգված, նաև վերանորոգված և կահավորված։ Գործում է եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը։ Պայմաններին կարելի է ծանոթանալ Pallada-ի Ծաղկաձորի և երևանյան գրասենյակներում։