ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության գլխավոր տնօրենի հետ խոսել ենք․
- Ընկերության կողմից արդեն իսկ շահագործման հանձնված համալիրների մասին,
- Արարատի մարզում առաջին և միակ նորակառույց բնակելի համալիրի մասին,
- Պետության հետ համատեղ իրականացվող բնակարանաշինական ծրագրերի մասին
- Անշարժ գույքի շուկայում առկա ակտիվության և դեռևս չիրացված պահանջարկի մասին
- Եվ իհարկե Ավան Թաուերս համալիրից մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու վիճակահանության կարգի մասին։
ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերությունը վերջին 2 տարում շահագործման է հանձնել մի շարք բնակելի համալիրներ։ Առաջինը 2022 թվականին էր՝ Արաբկիր 27-ը։ 2023-ի հոկտեմբերին շահագործման հանձնվեց «Ճառագայթ»բնակելի համալիրի առաջին փուլը։ Երկրորդ փուլի շենքերի ավարտական ակտը թեև ավելի շուտ էր պատրաստ, սակայն դրանք շահագործման հանձնվեցին 2024-ի սեպտեմբերին։ Այս բնակելի համալիրի 7 շենքերն Ադոնց 19/8 հասցեում են։ Սա այն կարևոր ծրագրերից է, որ ՄԼ ՄԱՅՆԻՆԳ-ն իրականացնում է պետության հետ համագործակցությամբ։ Ավելի քան 345 հանրային ծառայողներ հնարավորություն ստացան մատչելի պայմաններով բնակարան ու ավտոկայանատեղի ձեռք բերել «Ճառագայթ»համալիրում։
Արարատի մարզում առաջին և այս պահին միակ բնակարանաշինարարական ծրագիրը՝ Արտաշատ համալիրը ևս իրականացրել է ՄԼ ՄԱՅՆԻՆԳ-ը։ Ավարտին են մոտենում ընկերության մի շարք այլ նախագծեր ևս։ Տարեվերջին կավարտվի «Ադոնց բնակելի համալիր»-ի, «Քանաքեռ բնակելի համալիր»-ի շինարարությունը, 2025-ի գարնանը՝ Մոնթե Մելքոնյան փողոցում կառուցվող «Դալմա հիլզ»-ը, ամռանը՝ «Նոր Երևան» համալիրի առաջին բլոկը։ 2025-ին է նախատեսված Կենտրոն վարչական շրջանում կառուցվող «Այգիներ Պրեմիում» բնակելի համալիրը։
Զուգահեռ ՄԼ ՄԱՅՆԻՆԳ-ը սկսել է նաև 2 խոշոր բնակարանաշինական ծրագիր՝ դարձյալ պետության հետ համագործակցությամբ։ Առնո Բաբաջանյան 42/5 հասցեում կառուցվող «Նոր Երևան»համալիրի երրորդ բլոկն ու «Ավան Թաուերս»-ի առաջին բլոկի շինարարությունը։ Օրեր առաջ հայտարարվեց երկրորդ փուլի վիճակահանության հայտերի ընդունման մասին։ Թյուրըմբռնումից խուսափելու համար կառուցապատողը շեշտում է՝ սկսվել է ոչ թե «Ավան Թաուերս»-ի երկրորդ բլոկի կառուցապատումը, այլ առաջին բլոկի 8 շենքերում բնակարան ձեռք բերելու համար վիճակահանության երկրորդ փուլի հայտերի ընդունումը։ Վիճակահանության առաջին փուլում այս նույն շենքերում մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորություն էին ստացել 700 հանրայինծառայողներ։ Փաստացի, երկրորդ հնարավորություն է տրվում։ «Առաջին փուլով, ցավոք սրտի, ոչ բոլոր հանրային ծառայողներն էին հասցրել դիմել այս ծրագրին։ Սակայն կարևոր է արձանագրել, որ նույն շենքային համալիրի, նույն պետական ծրագրի մասին է խոսքը»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Մարությանը։
Վիճակահանության և մյուս բոլոր հարցերի պատասխանները հնարավոր է ստանալ նաև ՄԼ ՄԱՅՆԻՆԳ-ի գրասենյակում, սակայն ընկերությունը բարելավել է կայքը, որտեղ հնարավոր է ընդամենը 20-30 վայրկյանում առցանց տարբերակով ներկայացնել վիճակահանության հայտ։ Դրա համար պետք է այցելել avan.am կայք, ներկայացնել դիմում հայտ, որտեղ պետք է լրացնել անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրային որոշակի տվյալներ։ Դրանից հետո պայմաններին ծանոթանալուց հետո հարկավոր է համաձայնություն տալ։ Հետադարձ նամակով շահառուն ստանում է մուտքանուն և գաղտնաբառ, որն ակտիվացվում է մասնակցության վճարը կատարելուց հետո միայն։
«Մասնակցության վճարը իրական շահառուներին ֆիլտրելու համար է։ Դա որոշակի զտիչ է, որպեսզի հետագայում չստեղծվի իրավիճակ, որ բնակարանը շահեն մարդիկ, որոնք ամենևին էլ բնակարան ձեռք բերելու մտայնություն չունեն։ Չշահելու դեպքում մասնակցության վճարն ամբողջությամբ վերադարձվում է, իսկ շահելու դեպքում նվազեցվում է բնակարանի արժեքից»,- նշեց Վարդան Մարությանը։
Կայքը հնարավորություն է տալիս տարբեր ֆիլտրերով գտնել բնակարանների ցանկը։ Ներկայացված են տիպային հատակագծերը։ Բնակարանների ընտրությունը կատարվում է charagayt.am կայքում։ Հնարավոր է ֆիքսել սենյակների քանակը, հարկայնությունը, քառակուսի մետրը։ Շահառուն հնարավորությունի ունի ընտրելու 1-ից մինչև 20 բնկարան։ Վիճակահանության ժամանակ շահում է իր ընտրած բնակարաններից մեկը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 10-ն է։ Վիճակահանությունը տեղի կունենան դրանից հետո մեկ շաբաթվա ընթացքում։
Հաշվի առնելով եկամտային հարկի վերադարձի արտոնության սահմանափակ ժամկետը՝ ընդլայնվել է ծրագրի շահառուների շրջանակը։ «Ավան Թաուերս»-ում բնակարան ձեռք բերելու համար կարող են դիմել պետական ու մասնավոր հատվածի առողջապահության, կրթության, հանքարդյունաբերության և այլ ոլորտների աշխատակիցներ։ Ու քանի որ ծրագրի գործընկերն Արդշինբանկնէ, «Ավան Թաուերս»-ում բացառիկ պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորություն կունենան նաև Արդշինբանկի հաշվետեր հաճախորդները՝ անկախ նրանից աշխատում են նշված ոլորտներում, թե ոչ։ Ի դեպ, սա մայրաքաղաքում եկամտային հարկի վերադարձի արտոնությունից օգտվելու վերջին հնարավորություններից մեկն է։
Վիճակահանության երկրորդ փուլում խաղարկվում է 400 բնակարան՝ 1 քառակուսի մետրի արժեքը 427 հազար դրամով։ Էկոլոգիապես ամենամաքուր ու հարմարավետ վարչական շրջանում սա համարվում է մատչելի առաջարկ։ Արդշինբանկը մշակել է հիփոթեքային վարկի շահավետ պայմաններ: 20 տոկոս կանխավճարի դեպքում եկամուտների վերլուծություն չի իրականացվի։
ՄԼ ՄԱՅՆԻՆԳ-ը ինչպես իր մյուս բոլոր նախագծերում, «Ավան Թաուերս»- ում ևս բնակարանները կհանձնի գազի, ջրի, էլեկտրաէներգիայի և մյուս ենթակառուցվածքների հարցն ամբողջությամբ լուծած։ «Շատ մեծ ռեսուրսներ են պահանջվում, որ բնակելի համալիրներն ապահովված լինեն գազով, էլեկտրականությամբ։ Դրա համար բավական մեծ միջոցներ են ներդրվում, որովհետև մայրաքաղաքը, դժբախտաբար, այս ծավալի կառւցապատման և բնակեցման համար չէ ի սկզբանե նախագծված եղել։ Սակայն ՄԼ ՄԱՅՆԻՆԳ-ը ներդնում է այդ միջոցները շահառուներին անհրաժեշտ ենթակառուցվածքներով համալիր հանձնելու համար»,- հայտարարեց Վարդան Մարությանը։
Ի դեպ, ՄԼ ՄԱՅՆԻՆԳ-ի նախագծերում բնակարան ձեռք բերել ցանկացողները բավական շատ են։ Վարդան Մարությանը համադրելով մի քանի թիվ նշում է, որ անշարժ գույքի շուկայում առաջիկայում էլ հազիվ թե պասիվություն լինի։ Վերջին տվյալով՝ Հայաստանի գրացված 700 հազար աշխատողներից 140 հազարն այնքան են վաստակում, որ կարող են հիփոթեքային վարկով բնակարան գնել։ Մինչդեռ նրանցից ընդամենը 41 հազարն է օգտվում եկամտային հարկի վերադարձի արտոնությունից։ «Փաստացի, մենք պոտենցիալ 100 հազարբնակարան գնողի ներուժ ունենք։ Թեպետ դա հիմնավորված ցուցանիշ է, սակայն եթե անգամ այդ 100 հազարը կիսենք, ապա առնվազն 50 հազարի ներուժ ունենք։ Մինչդեռ, մենք Երևանում այդքան կառուցվող բնակարան չունենք։ Ես տեղյակ չեմ, որ որևէ երկրում հիփոթեքային վարկի տոկոսադրույքների վերադարձի նման արտոնություն կա։ Դա լուրջ խթան է։ Գործնականում հնարավոր է շահավետ պայմաններով՝ շատ հաճախ անտոկոս, բնակարան ձեռք բերել»,- նշեց ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալը։ Նրա խոսքով՝ պարզապես պետք է ընտրել վստահելի նախագիծ, որ ծրագիրն իրականացվի ամբողջությամբ, նշված ժամկետում ու ներկայացված պահանջներին համապատասխան։











