Առեւտրաշրջանառությունը մեծանում է եւ պետք է ենթակառուցվածքները եւ հայ-վրացական սահմանին, եւ վրաց-ռուսական սահմանին շրունակաբար մեծանան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին,  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով սահմանին բեռնատարների կուտակումներին:

Հարցին, Հայաստանը Լարսի ճանապարհին այլընտրանք ունի, թե ոչ, նա պատասխանեց. «Լարսին իհարկե այլընտրանք կա: Լաստանավը Լարսին այլընտրանքի տարբերակ է: Հիմա այն չի աշխատում, որովհետեւ պետք չի: Ինչո՞ւ աշխատի, անիմաստ փող ծախսենք: Եթե ուզենանք եւ կարիք լինի, նորից կգործարկենք: Եթե պետք լինի, նոր պայմանագիր կկնքենք, կվարձակալենք եւ կշահագործենք:

Այն ժամանակ դա օգտավետ էր, կառավարությունը աջակցեց տնտեսվարողներին եւ այդ հնարավորությունը տվեց, հետո դարձավ ոչ նպատակահարմար, որովհետեւ Լարսի թողունակությունը ավելացավ»: