Իշխանությունը ոչ մի քայլ չի անում ՀԷՑ-ը խլելու համար: Այս մասին այսօր՝  սեպտեմբերի 28-ին, Էջմիածնի մայր տաճարի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իշխանությունը ցանկանում է խլել ՀԷՑ-ը:

Նշենք, որ նման խոսակցություններ են շրջանառվում վերջին ժամանակաշրջանում հոսանքի բավական հաճախակի անջատումների ֆոնին:

Նա նաեւ հերքեց այն տեղեկությունը, որ որոշակի չափաբաժին է  իշխանությունը ցանկանում պետականացնել:

 «Ամեն ինչի մասին խոսում են, դուք էլ եք խոսում»-հավելեց Կարապետյանը: