Էջմիածնի Մայր Տաճարն ընդհանրապես հայ ժողովրդի համար ունի խորհրդանշական կարեւորություն՝ ժողովրդի ինքնության համար: Այս մասին այսօր՝ սետեմբերի 29-ին, Մայր Տաճարում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ  Արման Թաթոյանը:

«Պատահական չէ, որ այստեղ են հենց դրվել մեր հրաշափառ գրերի ստեղծումից հետո հայոց դպրության հիմքը, էլ չասենք, որ համաշխարհային մշակույթի մեջ, ճարտարապետության եւ մշակույթի մեջ, համաշխարհային եկեղեցական պատմության մեջ որքան մեծ նշանակություն ունի Սուրբ Էջմիածինը: Եւ իհարկե, բոլորս ենք սրան սպասել երկար ժամանակ, 2012 թվականից է Մայր տաճարի նորոգումը սկսվել  ու ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվել՝ Վեհափառ Հայրապետի հրավերով, որպեսզի ականատես լինեմ այս պատնական իրադարձությանը»,-ասաց նա:

Հարցին, թե կարող է այս իրադարձությունը հիմք հանդիսանալ իշխանությունների եւ եկեղեցու լարված հարաբերությունների վերականգնման, Թաթոյանը նշեց, որ եկեղեցին բացառիկ դերակատարություն ունի, ինչը նանեւ ամրագրված է Սահմանդադրությամբ, սակայն մնացած հարցերն իրեն չեն հասցեագրված: