Երեւանում սկսվել է Եվրասիական Միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը։

Նիստի մասնակիցներին ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մաղթելով բեղուն աշխատանք եւ կառուցողական քննարկումներ։ «Օրակարգի առումով առարկություններ չկա՞ն։ Լավ։ Շնորհակալություն, բարեկամներ»,- նշել է վարչապետը։

ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաեւը տեղեկացրել է, որ ներկայացվել է 22 հարցից կազմված օրակարգ։ Նեղ կազմով նիստում առաջարկվում է քննարկել առաջինից չորրորդ եւ վեցերորդ հարցերը, իսկ հինգերորդի վերաբերյալ լսել եվրասիական վերապահովագրման ընկերության զեկույցը։ Ընդլայնված կազմի հարցերը, եթե առարկություններ չլինեն, առաջարկվում է ընդունել առանց քննարկման։ Բոլոր հարցերն արժանացել են հավանության Խորհրդի կոլեգիայի նիստերում։

Մասնակիցները կոնսենսուսով որոշել են չքննարկել նաեւ առաջին հարցը։

Այսօր նեղ կազմով նիստից հետո տեղի է ունենալու ընդլայնված կազմով նիստը։ Նիստին մասնակցելու է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։