Տոյոտան հայ ավտոսիրողներին  ներկայացնում է այս բրենդի՝ աշխարհահռչակ Land Cruiserշարքի նոր ՝ LC 250 մոդելը:  Նոր ամենագնացը ստեղծվել է վերադարձ արմատներին հայեցակարգով:  Այս մեքենան շքեղության, հարմարավետության եւ անվտանգության մասին է: 

Տոյոտան արտաճանապարհային  մեքենաներ արտադրող թիվ մեկ ընկերությունն է աշխարհում: Մոտ 80 տարիների ընթացքում այս բրենդը  ստեղծել է հզորության, հուսալիության և ամենադժվար պայմաններին դիմակայելու համբավ:  Եւ պատահական չէ, որ նոր  Լենդ Քրուզերի պարագայում համադրվել են նախորդ սերնդի մեքենաների լավագույն հատկանիշներն ու ժամանակակից  տեխնոլոգիաները: Այս մոդելը հեղինակներն համարում են հեղափոխական: Այն դեռեւս անգերազանցելի է ամրության եւ հուսալիության առումով:

Նոր լուծումները  Լենդ Քրուզեր 250-ը դարձնում են գործնական եւ ճկուն:  Այն հեշտությամբ դիմակայում է դժվարին պայմաններին:  Թե՛ վարորդի, թե՛ ուղեւորների համար ապահովված է առավելագույն հարմարավետություն  ճանապարհային եւ  օֆրոդ երթեւեկության ժամանակ:

Նոր ամենագնացի  առանձնահատկություններից է  2.4 լիտր ծավալով տուրբո շարժիչը, որն էականորեն նվազեցնում է վառելիքի ծախսը, միևնույն ժամանակ ապահովելով մեծ հզորություն:

Հատուկ ուշադրություն է դարձվել անվտանգությանը:  Land Cruiser 250-ի ամուր կառուցվածքն  էապես ուժեղ պաշտպանություն է ապահովում հարվածի ժամանակ, ինչի հավանականությունը, սակայն հասցված է նվազագույնի: Նոր Տոյոտան ունի  անվտանգության և վարորդի աջակցության համապարփակ գործառույթներ, ներառյալ վերջին սերնդի Toyota Safety Sense-ը, որը մեծացնում է վթարների ռիսկի հայտնաբերման շրջանակը:  Համակարգը կարող է զգուշացնել   մոտեցող մեքենայի, այլ փոխադրամիջոցի կամ մոտ տարածության վրա բացվող դռան մասին:  Մյուս  նորարարությունն  արտակարգ իրավիճակների վարորդական կանգառի համակարգն է: Եթե վարորդը որեւէ ազդանշանի չի արձագանքում, այն ինքնուրույն  կանգնեցնում է մեքենան:

LC 250-նն արդեն վաճառվում  է «Տոյոտա Երեւան» սրահում: Նրանք, ում հետաքրքրեցին նոր ամենագնացի  հեղափոխական լուծումները, կարող են թեստ դրայվ պատվիրել եւ անձամբ զգալ ու գնահատել նոր Լենդ Քրուզերի բոլոր առավելություններն ու հնարավորությունները: