Հանրապետության հրապարակում WCIT-ի  շրջանակում կայացած համերգից հետո տեղի ունեցած հրավառության համար թույլտվություն չի եղել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ Երևանում հրավառությունն օրենսդրությամբ առհասարակ արգելված է, բացառությամբ այն դեպքերի, երբ որ կա քաղաքապետի թույլտվությունը։

«Սա իրականում այն միջոցառումներից մեկն էր, որտեղ, վստահաբար, հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում, բայց քանի որ չի եղել, խնդրում եմ արձանագրությունն անպայման կազմել»,- ասաց Ավինյանը։