ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 33 հարց, որից չի զեկուցվում 30-ը: Եվս երկու հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

- Պրոբացիայի ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանելու մասին,

- Տրանսպորտային միջոցների պետական գրանցման գործողությունների կատարման բացառություններ սահմանելու մասին,

- Գործարար համբավի կորստին հանգեցնող փոխադրումների գործունեությանն առնչվող խախտումների ցանկը հաստատելու մասին,

- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար ԵՐԽՊԳ «ՊՐՈՖՄԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին և այլ հարցեր: