«Եթե մենք ուզում ենք անդրադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ուրեմն պետք է գնանք, սկսենք կարդալ վերնագրից, և նախադասություն առ նախադասություն խոսենք դրա իրականացման մասին»: Այս մասին այսօր` հոկտեմբերի 12-ին, «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ասաց Նիկոլ Փաշինյանը` շեշտելով, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետը հայտարարության վերջին կետն է:
«Երբ ասում եմ` հենց վաղվանից մենք պատրաստ ենք, տարակուսած նայում են, բայց այո´, հնարավորությունը կա: Մենք ունենք ավտոճանապարհները, որոնք վաղվանից աշխատանք սկսելու դեպքում մինչև Ադրբեջանի սահմանը մի ամսվա կամ երկու ամսվա ընթացքում ամբողջությամբ կարող ենք վերականգնել: Շատ կարևոր է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի բրոշյուրը ես անձամբ փոխանցել եմ և´ Թուրքիայի նախագահին, և´ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին, և´ Ադրբեջանի նախագահին, և´ Վրաստանի վարչապետին, և ՌԴ-ի նախագահին: Ըստ էության, մենք ծրարով ուղարկել ենք նաև տասնյակ գործընկեր երկրներին, և միջազգային հանրությունը լիարժեք տեղեկացված է մեր նախագծի և պատրաստակամության մասին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: