Պարզ, հարմար ու շահավետ ֆինանսական ծառայություններ է առաջարկում հայաստանյան շուկայի ամենախոշոր ընկերություններից մեկը համարվող CUBE Invest-ը։ Թողարկող ընկերությունները կարող են պարտատոմսեր ու բաժնետոմսեր թողարկել  CUBE Invest-ի տեղաբաշխման ծառայության միջոցով։ Ընկերությունը, միջազգային լայն գործընկերային ցանցի շնորհիվ, հնարավորություն է տալիս ինչպես անհատ, այնպես էլ ինստիտուցիոնալ ներդրողներին հասանելիություն ունենալ Հայաստանի և աշխարհի շուրջ 30 ֆոնդային բորսաների ներդրումային գործքիների,ինչի շնորհիվ պոտենցիալ ներդրողները կարող են դիվերսիֆիկացնել իրենց ակտիվները և ստանալ եկամուտ։ Որպես ներդրումային ընկերություն իր լիցենզիայի շրջանակում իրականացնում է նաև արտարժույթի առքուվաճառք՝ շուկայում գործող լավագույն փոխարժեքներով։ Մատուցում է նաև բրոքերային ծառայություններ։